Գագիկ Գինոսյանի հետ ծանոթանալով՝ ավելի հայ դարձա․ Մենուա Սողոմոնյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:10 08-02-2024
Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը:

Oragir.News-ի հետ զրույցում Մենուա Սողոմոնյանը պատմեց, որ Գագիկ Գինոսյանի հետ ծանոթացել է «Հայ ասպետ» խաղի շրջանակներում։

«Գագիկ Գինոսյանի շնորհիվ հայկական ազգային պարը դարձավ իմ ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։ Դրանով ինձ դարձրեց ավելի հայ։ Մինչ Գագիկ Գինոսյանի հետ ծանոթանալը՝ ես պակաս հայ էի և նրա հետ ծանոթանալով՝ ավելի հայ դարձա»,- ասաց Սողոմոնյանը։

Նա շեշտեց՝ մարդ պետք է իր կյանքն այնպես ապրի, որ անջնջելի հետք թողնի․ հայ ազգը կորցրեց ինքություն կերտող մարդու։