Գագիկ Գինոսյանի սիրտը չի դիմացել այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում․ ազատամարտիկ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:57 08-02-2024
Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը:

Oragir.News-ի հետ զրույցում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Գագիկ Գինոսյանը Լեոնիդ Ազգալդյանի կողմից կազմավորված ազատագրական բանակի զինվոր էր։

«Նա միշտ առանձնանում էր իր ոգով, ազատատենչությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով։ Նա մինչև այս վերջերս էլ չփոխվեց։ Շատ մարդիկ ընկան գումարի, պաշտոնի հետևից կամ ուղղակի հիասթափվեցին, հոգնեցին անարդյունք պայքարներից, բայց դա Գագիկի համար չէր, Գագիկը չհոգնեց։ Նա մինչև վերջին շունչը պայքարում էր։ Նրա սիրտը չի դիմացել այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։