Եղբայր պետք է Ռուսաստանին բալետ անել, որովհետև եթե ՌԴ-ն չլինի, ապա Թուրքիան մեզ կուտի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ իր աշակերտական տարիներից մի պատմություն հիշեցնելով, առ այն, թե ում է անհրաժեշտ երկրպագել Ռուսաստան-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ։
Իշխանական պատգամավորը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմության նարատիվը ոչնչով չի տարբերվում 5-6-րդ դասարանի աշակերտի հնչեցրած այս մտքից։ Նրա խոսքով՝ ճշմարտություն կա ընդդիմության այս ասածում, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, սակայն այդ ամբողջը հանգում է վերոհիշյալ նարատիվին՝ կապված Ռուսաստանի հետ։
Վահագն Ալեքսանյանը պնդեց, որ իր ասածները շատ ուղիղ կապ ունեն ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ։