Մարդիկ ասում են՝ մեզ պետք չէ, որ գաք և չափում իրականացնեք, մեզ պետք է, որ 23․00-ից հետո առհասարակ աղմուկ չլինի
copy image url

Մարդիկ ասում են՝ մեզ պետք չէ, որ գաք և չափում իրականացնեք, մեզ պետք է, որ 23․00-ից հետո առհասարակ աղմուկ չլինի

Ներքին 2 տարի առաջ - 12:54 19-07-2022
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ողջունում և կարևորում է այն գործընթացները, որ իրականացվում են քաղաքապետարանի կողմից իր ենթակայությամբ գործող բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածության մասով, սակայն տեսչական մարմնի կողմից հորդորում եմ, որ այն բոլոր հարթակներում, որտեղ տեղադրվում են գովազդներ, դրանք պետք է անպայման լիազոր մարմնի կողմից և առողջապահական մարմնի կողմից թույլտվություն ստացած լինեն։ Տեսչական մարմինը ամենևին դեմ չէ գովազդին, որովհետև բոլորս գիտենք, որ գովազդը կարևոր մարքեթինգային գործոն է՝ որոշակի մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացվածության առումով։ Սակայն եթե լիազոր մարմնի կողմից թույլտվություն չունենա, կկիրառվի վարչարարություն։ Յուրաքանչյուր տեքստ կարող է լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալ և բոլոր սոցիալական հարթակներում կարող է գովազդվել, և այդ դեպքում որևէ վարչարարություն չի կիրառվի», - քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը։

Անդրադառնալով Երևան քաղաքում երեկոյան ժամերին առկա աղմուկին և քաղաքացիների դժգոհությանը՝ առողջապահության և աշխատանքի վերահսկման տեսչական մարմնի ներկայացուցիչն ասաց. «Առհասարակ վերահսկողություն իրականացվում է ոչ միայն աղմուկի, այլ նաև թրթռման նկատմամբ, որովհետև գործում են երկու տեսակի նորմատիվ իրավական ակտ։ Բոլորս գիտենք, որ այս սեզոնին, երբ բացօթյա սրճարանները սկսել են աշխատել, քաղաքացիների կողմից դիմումների մեծ հոսք կա։ Տեսչական մարմնում հարուցվում են վարույթներ՝ դիմումների հիման վրա, իրականացվում է զննում, հայտնաբերվում են հնարավոր աղմուկի աղբյուրները, որից հետո առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինների կողմից հայտ է ներկայացվում։

Էկոնոմիկայի նախարարության ենթակա մարմնի կողմից իրականացվում են աղմուկի մակարդակի գործիքային չափումներ, սկզբում ֆոնն է չափվում, այնուհետև տվյալ տնտեսվարող սյուբեկտի գործունեությունը։ 23;00-ից հետո աղմուկի նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ոստիկանության կողմից, և հաճախ, երբ որ քաղաքացիները դիմում են վարչական մարմնին կամ ոստիկանություն, անմիջապես դիմումները վերահասցեավորվում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, բայց հաճախ դիմումատուները հրաժարվում են դիմումից հենց այն պատճառով, որ իրենք ասում են՝ մեզ պետք չի, որ դուք գաք և չափում իրականացնեք, մեզ պետք է, որ 23․00-ից առհասարակ աղմուկ չլինի»։

Ամենից շատ դիտված