«Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված բեռնատարը․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

«Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված բեռնատարը․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:28 06-02-2024
Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Առինջ մոլ» - Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և հողով բարձված Mercedes մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդին հրշեջ փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգրո Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատար Mercedes-ի և հիվանդանոց տեղափոխված Nissan-ի վարորդի ինքնությունը։

Nissan-ի վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ իրանցի։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված