Տունս ավերակ է դարձել, ապրելու ենթակա չէ․ Արեշի պայթյունի հետքերով

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 06-02-2024
Երեկ՝ Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 27 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկը, ում սկեսուրին դուրս են բերել փլատակների տակից, պատմեց, որ վերջինիս մոտ ողերի կոտրվածքներ կան։

«Ես տանը չեմ եղել, ամուսինս է տանը եղել սկեսուրիս հետ։ Զանգեց, ասաց, որ տունը պայթել է։ Եկել, հասել եմ, տեսել եմ տունս ավերակ է։ Սկեսուրիս ողն է կոտրվել, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է»։

Նրա խոսքով՝ երեկ եկել գրել են, թե որ տունն ինչ վնասներ է կրել, հույս ունեն, որ պետությունը կօգնի։
«Ապրելու ենթակա ոչինչ չկա, մնացել ենք դուրսը։ Մեկ անչափահաս երեխա ես ունեմ, և երկու անչափահաս երեխա տեգորս աղջիկն ունի, ում ամուսինը մահացած է։ Մնացել ենք անորոշ վիճակում»,- պատմեց կինը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին՝ 11:40-ի սահմանում Նոր Արեշ փողոցում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, կա ևս 2 տուժած: Տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 տուն է վնասվել. 3-ը ամբողջությամբ են փլուզվելը, ևս 3-ը՝ մասամբ, մնացած 28 տներում դռներն ու լուսամուտներն են վնասվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում