Եթե այստեղ աֆերիզմ չկա, ես տունս էլ, բիզնեսներս էլ կվաճառեի, դոլար կգնեի բանկերից ու կվաճառեի փոխանակման կետերին․ Կարեն Հեքիմյան
copy image url

Եթե այստեղ աֆերիզմ չկա, ես տունս էլ, բիզնեսներս էլ կվաճառեի, դոլար կգնեի բանկերից ու կվաճառեի փոխանակման կետերին․ Կարեն Հեքիմյան

Ներքին 2 տարի առաջ - 22:04 04-07-2022
Հայաստանյան բանկերի զգալի մեծամասնությունն այսօր դոլարը գնում է 401 և վաճառում է 411 դրամով: Փոխանակման կետերի զգալի մեծամասնությունը դոլարը գնում է 413 և վաճառում է 418 դրամով:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն այս պատկերի մեջ շահախարդախություն է տեսնում։

Oragir.news-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե շահախարդախություն չկա, ապա յուրաքանչյուր ոք կարող է բանկերից 411 դրամով դոլար գնել և այն փոխանակման կետ հանձնել 413 դրամով:

«Հարցն այն է, որ բանկերը չեն վաճառում դոլար։ Փորձեք և համոզվեք, որ նման գործարքն անհնար է իրականացնել, քանզի Հայաստանում թղթի վրա գրվածն ու իրականությունն էապես տարբերվում են: Հակառակ դեպքում՝ ես տունս էլ, մեքենաս էլ, բիզնեսներս էլ կվաճառեի, դոլար կգնեի բանկերից ու կվաճառեի փոխանակման կետերին։ Սա սովորական աֆերիզմ է։ Մի խոսքով՝ ֆեյքապետությունը մտնում է ոսկե դարաշրջան»:

Նա ընդգծեց, որ դոլարի փոխարժեքը Հայաստանում զուտ քաղաքական որոշման արդյունք է, այստեղ ո՛չ տնտեսական, ո՛չ ֆինանսական գործոն չկա, զուտ քաղաքական որոշում է, որը պայմանավորված է քաղաքական որոշմամբ։

Հայաստանում 1-2 ամիս առաջ էլ դոլարը իջում էր այն ժամանակ, երբ Ռուսաստանի պարտքի մարման հաջորդ օրն էր գալիս։ Պատկերացրեք, Ռուսաստանը պետք է պարտքը վճարի ամսի 20-ին, ամսի 10-ին դոլարը Հայաստանում լավ իջեցնում էին, հետո նորից մի քիչ բարձրացնում էին։ Այսինքն՝ սա ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումն է, որը պարտադրված է ՌԴ-ի կողմից»։

Ամենից շատ դիտված