Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանավորման մասին
copy image url

Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանավորման մասին

Ներքին 1 տարի առաջ - 15:51 06-02-2024
Օրենքի առջև հավասար են բոլորը։ Եթե դատարանը գտնում է, որ կոնկրետ իրավիճակում կալանքն անհրաժեշտ և համաչափ խափանման միջոց է, ապա անկախ սեռից դատարանն իրավասու է դա կիրառելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և նույն գործի շրջանակներում այլ անձանց, մասնավորապես մանակահասակ երեխա ունեցող կնոջ, կալանավորելու մասին հարցերին։


Նա նշեց, որ սեռը մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկվում, կոնկրետ իրավիճակում դատարանները գնահատելով՝ հասկանում են այդ իրավիճակում համաչափ է, անհրաժեշտ է կիրառել կալանք, թե ոչ։

«Անկախ հանցանքի բնույթից, եթե կոնկրետ դեպքը բավարարում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահաջներին՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ, համարում եմ, որ եթե դատարանը գտնի, կալանքի կիրառումը հնարավոր է, խտրական բան չեմ տեսնում»,- ասաց Արփինե Սարգսյանը։