Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:
Ճանապարհը մերկասառույցից չմաքրելու, աղ ու ավազով չմշակելու պատճառով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ռյա Թազայից մինչև Գեղարոտ՝ 250-ից ավելի ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կարողանում առաջ ընթանալ:
Պատճառը մերրկասառույցն է, որոշ հատվածներում էլ բուքը իր սև գործն է անում:
Պարեկներն ու Արագածի փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերի միջից ու տեղափոխել անվտանգ վայր:
Մի քանի ավտոմեքենաներ էլ այս պահին մնացել են ձնակույտերի մեջ և նրանք դուրս բերելու համար պետք է գործի դրվի Արագածի փրկարարական ջոկատի Ուրալը:
Երթևեկությունը չծանրաբեռնելու համար Սպիտակի ոլորաններից դեպի Արագածոտնի մարզ հատվածում ուժեղացված ծառայության են անցել պարեկները և ժամանակավորապես արգելում են հիմնականում բեռնատար ավտոմեքենաների շարժը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: