ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՉԱՅՆԻԻ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ՝ ԲԱԽՎԵԼ ԵՆ 16 ՄԵՔԵՆԱ
copy image url

ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՉԱՅՆԻԻ ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ՝ ԲԱԽՎԵԼ ԵՆ 16 ՄԵՔԵՆԱ

Ներքին 4 տարի առաջ - 11:30 12-03-2021

Այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։20-ի՝ սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում հետաքննիչները, ովքեր վթարի փաստի նյութեր են նախապատրաստում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։