Դպրոցներից հերոսների լուսանկարները չեն հեռացվել․ ԿԳՄՍՆ-ն հերքում է
copy image url

Դպրոցներից հերոսների լուսանկարները չեն հեռացվել․ ԿԳՄՍՆ-ն հերքում է

Ներքին 1 տարի առաջ - 12:20 06-02-2024
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է․ «ՀՀ դպրոցներից փորձում են հեռացնել հերոսների անկյունը. հանվելու են Մոնթե Մելքոնյանի, Դուշման Վարդանի, Լեոնիդ Ազգալդյանի և մյուսների լուսանկարները»։

Ովքե՞ր և ինչո՞ւ են դպրոցներից փորձում հեռացնել Մոնթե Մելքոնյանի, Դուշման Վարդանի, Լեոնիդ Ազգալդյանի և մյուսների լուսանկարները։ Այս հարցով Oragir.News-ը դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայություն, որտեղից հերքեցին տարածված տեղեկությունները՝ հորդորելով կոնկրետ փաստերի առկայության դեպքում տեղեկացնել նախարարությանը։