Երեկ՝ փետրվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Արևշատ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի երաժշտական դպրոցի նկուղային հարկից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվել է, որ այրվել է նկուղում կուտակված կենցաղային աղբը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։