Գառնի համայնքի երաժշտական դպրոցում շինաշխատանքներն ավարտվել են
copy image url

Գառնի համայնքի երաժշտական դպրոցում շինաշխատանքներն ավարտվել են

Ներքին 3 տարի առաջ - 10:41 12-06-2021

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքի երաժշտական դպրոցում նախորդ տարի մեկնարկած շինաշխատանքներն ավարտվել են: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Ծրագրի շրջանակում շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է՝ տեղադրվել է տանիք, նոր դռներ ու պատուհաններ, իրականացվել են արտաքին ու ներքին հարդարման աշխատանքներ, անց է կացվել ջեռուցման համակարգ:

Շահած ծրագրի արժեքը ավելի քան 26 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը:

Այս պահին դպրոց է հաճախում շուրջ 70 սան: Հիմնանորոգման արդյունքում հաճախելիությունը երաժշտական դպրոց կավելանա: