Բայրամովը պնդում է՝ ԵՄ-ի ռազմական օգնությունը ՀՀ-ին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը
copy image url

Բայրամովը պնդում է՝ ԵՄ-ի ռազմական օգնությունը ՀՀ-ին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը

Արտաքին 1 տարի առաջ - 10:45 03-02-2024
ԵՄ-ի ռազմական օգնությունը Հայաստանին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը։

Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։

«30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը կխաթարի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», - ասել է նա: