Ուժայիններին պաշտոնանկ անելուց հետո Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին այցելել է Սուրբ Աթոռ, առանձնազրույց ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ Նա հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հռոմի պապի հետ»։
Հարցվածներից մեկն ասաց. «Փաշինյանը Հռոմի պապից հետաքրքրվում էր, թե մեր վերջն ինչ է լինելու»։
Նշենք, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Նշենք նաև, որ առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը՝ Արփիին, վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին։
Մանրամասները՝ տեսանյութում։