Գիտեք միայն Կարմիր գծերի վճարնե՞րն են մի քանի անգամ թանկացրել
copy image url

Գիտեք միայն Կարմիր գծերի վճարնե՞րն են մի քանի անգամ թանկացրել

Միտք 1 տարի առաջ - 17:38 29-01-2024
Կառավարման մասնագետ Սարգիս Պարսամյանը ֆեյսբուքյան գրել է․

«Այսօր երկու հայտնի ընկերություններ տեղեկացրեցին մատակարարվող ապրանքների գների բարձրացման մասին։
Մեկն էլ` ավելի վաղ էր տեղեկացրել։

Այնպես չէ, թե 2023թ-ին կամ 2022թ-ի ընթացքում թանկացումկեր չեն եղել։
Չեմ խոսում մսամթերքի շուկայի մասին։
Դիցուկ, 2022թ-ի ամռանը Սիթիներից Տավարի սուկին (ամբողջական չմաքրած) կարող էիր գնել 7400-7800 դրամով, իսկ հիմա` 8400-8900 դրամ է։

Մեկ այլ աբսուրդ.
Գիտեք միայն Կարմիր գծերի վճարնե՞րն են մի քանի անգամ թանկացրել։
Հանիային սննդի և ժամանցի օբյեկտների համար գիշերը աշխատելու վճարը նախորդ տարի 300 000 դրամ էր, հիմա դարձրել են 1 մլն դրամ։ #ՀանրայինՍնունդը չեն տարանջատել #ժամանցիՎայրերից։

Այսինքն, եթե ֆուտբոլի աշխարհի/եվրոպայի խաղերի եզրափակիչ փուլը ցուցադրելու համար 00։00-ի փոխարեն 1:30 փակվի դրամրկղ/ՀԴՄ-ն, նույն 1 մլն դրամը պետք է վճարես, ինչ ամբողջ գիշեր գործող և եկամուտ գեներացնող ժամանցի վայրերը (ստիրպտիզ ակումբներ և այլն)։
Մեկ պարզ փաստ էլ է պետք հաշվի առնել, որ ՀՀ եկած ռուսների (որոշ հաշվարկներով) 70%-ը գնացել է երկրից, ու Հանրային սննդի օբյեկտները այլևս չեն գեներացնում նույն եկամուտը` հաճախորդների նվազման, և միջին չեկի նվազման պատճառով (ռուս հաճախորդների պատվերների միջին չեկը 1,5-2,5 անգամ մեծ էր մեր հայրենակիցների պատվերների չեկերից)։

Կարճ ասած, պատրաստ եղեք, որ հանրային սննդի և ժամանցի վայրերում գնային փոփոխություններ կարող են լինել, որովհետև, ցավոք, այս բոլոր հարկերի/տուրքերի, հումքերի թանկացումները վերջնարդյունքում վճարելու է հաճախորդը։.
Անշուշտ, Արցախի կորստի, ՀՀ-ի վրա առկախված ավելի մեծ վտանգների ֆոնին սա ամենամեծ պրոբլեմը չէ, պարզապես տեղեկացնում եմ, որ այս իշխանությունները (պետական/տեղական) Հանրային սննդի ոլորտում էլ պուպուշ վերնագրերով կարգեր են փոխում, որոնք անուղղակի կպնում ու կպնելու են վերջնական սպառողի` ժողովրդի գրպանին։
Հետևանքները`
#ԲիզնեսներիՓակվել
#ԱշխատատեղերիԿրճատում
#ԱրտագաղթիՄեծացում
#ՀայաստանիԴատարկում»