Հրազդանի տարածքում մերկասառույցի պատճառով Mercedes-ը հայտնվել է ձնակույտի մեջ. shamshyan.com
copy image url

Հրազդանի տարածքում մերկասառույցի պատճառով Mercedes-ը հայտնվել է ձնակույտի մեջ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:48 28-01-2024
Երեկ՝ հունվարի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով հայտնվել է ձնակույտի մեջ։ Պարեկները Մոտեցել են վարորդին, ապա նրա ընկերների հետ օգնել են ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով դուրս բերել երթևեկելի գոտի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ եթե ճանապարհն սպասարկող ճանշինը աշխատանքներ կատարեր, ապա ավտոմեքենան չէր հայտնվի ձնակույտում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված