Երևանում թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը, որի մեջ եղել են ուղևորներ, մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել. shamshyan.com
copy image url

Երևանում թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը, որի մեջ եղել են ուղևորներ, մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:22 28-01-2024
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին ու ամբողջությամբ փակել ճանապարհը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հրաշքով են պրծել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր կար և երջանիկ պատահականություն էր միայն, որ ավտոբուսը չի կողաշրջվել։ Դեպքը տեղի չէր ունենա, եթե քաղաքապետարանը ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ- Սարի թաղ հատվածը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։