Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 23:31 25-06-2024
Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Հակոբ Մաթևոսյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Խաչատուր Ավետիսյանի վարած «Higer» մակնիշի՝ թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր՝ Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո «Toyota»-ի վարորդը լքել է դեպքի վայրը և նրան հայտնաբերել են ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում