Հայաստանում առաջին անգամ կձայնագրվի և կթողարկվի Մանսուրյանի կոնցերտների ալբոմը
copy image url

Հայաստանում առաջին անգամ կձայնագրվի և կթողարկվի Մանսուրյանի կոնցերտների ալբոմը

Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 23:45 27-01-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակը:

«Սիրելի՛ մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ 85-րդ տարեդարձի առթիվ։ Ուրախ եմ, որ Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ կձայնագրվի և կթողարկվի Ձեր կոնցերտների ալբոմը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների մատուցմամբ: Թողարկումից հետո ալբոմը հասանելի կդառնա միջազգային առաջատար մեդիահարթակներում:

Սիրելի՛ մաեստրո, վստահ եղեք, որ իմ և Երևան համայնքի կողմից արվելու է ամենը՝ ձեր նվիրումն ու ջանքերը արժանիորեն հատուցելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ամենից շատ դիտված