Քանյե Ուեսթը սկսել է վաճառել իր նոր ալբոմը՝ հատուկ փլեերով
copy image url

Քանյե Ուեսթը սկսել է վաճառել իր նոր ալբոմը՝ հատուկ փլեերով

Արտաքին 3 տարի առաջ - 11:48 26-08-2021

Երաժիշտ Քանյե Ուեսթը սկսել է տարածել իր նոր՝ Donda ալբոմը հատուկ փլեերի օգնությամբ, որն արժի 200 դոլար: Այս մասին հաղորդվում է երաժշտի պաշտոնական կայքում:

Բացի Ուեսթի նոր կոմպոզիցիաները լսելուց, սարքի միջոցով կարելի է փոխել ցանկացած երգի հնչողությունը: Օրինակ՝ հնարավորություն կա վերահսկելու վոկալը, հարվածային գործիքները, բասը, մեկուսացնելու երգերի առանձին հատվածները և ավելացնելու երաժշտական ​​էֆեկտներ:

Բացի դրանից, փլեերի վրա կարելի է ներբեռնել սեփական աուդիոգրադարանը:

Նշվում է, որ Donda-ի հետ փլեերը հասանելի կլինի այս ամռանը:

Ամենից շատ դիտված