ՀՌՀ-ն եթերում «քրեական ենթամշակույթի քարոզ» չի նկատել
copy image url

ՀՌՀ-ն եթերում «քրեական ենթամշակույթի քարոզ» չի նկատել

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 26-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեն կառավարության չզեկուցվող հարցերի շարքում ընգրկված էր «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Նախագծով առաջարկվում է օրենքի 9-րդ և 57-րդ հոդվածներում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» բառերը:

Կառավարությունից ի պատասխան նշել էին, որ նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստա­կեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:

Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները որպես քրեական ենթամշակույթ քարոզող դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ:

Oragir.News-ը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից փորձեց հետաքրքրվել, թե օրենքի ընդունումը եթերից դուրս կմղի՞ նմանատիպ բովանդակություն պարունակող ֆիլմերը, սակայն նա մեզ հորդորեց դիմել ՀՌՀ-ի լրատվական ծառայությանը։

Մեր հարցին ի պատասխան ՀՌՀ լրատվական ծառայությունից նշեցին, որ այս պահին դժվար է հարցին պատասխանելը։ «Քանի որ համապատասխան օրենքը դեռևս չի ընդունվել ու դրա հիման վրա մոնիթորինգ չի իրականացվել, չենք տեսել փոփոխություննից հետո այդ կգործի՞, թե՞ ոչ։ Հարցին հստակ հնարավոր չէ պատասխանել»,- նշեցին հանձնաժողովից։

Հարցին, թե արդեն կա՞ն եթեր հեռարձակվող ֆիլմեր ու հաղորդումներ, որոնցում քրեական ենթամշակույթ պարունակող բովանդակություն է նկատվել՝ մեզ պատասխանեցին, որ ներկայումս այդ թեմայով մոնիթորինգ չի իրականացվել։

«Հանձնաժողովը մոնիթորինգն իրականացնում է ներկա պահին գործող օրենսդրության կետերին համապատասխան։ Այս պահի դրությամ նմանատիպ բովանդակություն չի նկատվել, քանի որ մոնիթորինգ չի իրականացվել»,- հայտնեցին ՀՌՀ լրատվական ծառայությունից։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի