ՔՊ-ականների խոսքերին չենք հավատում. հարցում՝ ՌԴ-ից զենք ստանալու մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 26-01-2024
Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն օրեր առաջ հայտարարել էր, որ վերջերս ռուսական զենքի մի խմբաքանակ հասել է Հայաստան։

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ հավատո՞ւմ են ՔՊ-ականների այն պնդումներին, որ Ռուսաստանը Հայաստանին վերջերս զենք է տվել։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ չեն հավատում, քանի որ կորցրել են հավատը ու իրենց խաբված են զգում։

Անցորդներից մեկն էլ այսպես պատասխանեց․
«Նրանք այնքան սուտ են ասել, որ էլ հավատալու բան չկա»։

Մի կին էլ նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին միշտ էլ զենք է տվել, հետո դրանք հետ վերցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։