Լավրովն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» մասին Էրդողանի խոսքերին
copy image url

Լավրովն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» մասին Էրդողանի խոսքերին

Արտաքին 3 տարի առաջ - 18:44 19-10-2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հինգ երկրներն իրավունք չունեն թելադրել աշխարհի ճակատագիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սակայն «հնգյակը» դրան չի էլ հավակնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես համաձայն եմ նրա հետ (Էրդողանի) այն հարցում, որ ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, չունի և չի էլ հավակնում դրան: «Հնգյակը» հավակնում է այն լիազորություններին, որոնք գրված են ՄԱԿ-ի կանոնադրությունում: Այն արտացոլում է համաշխարհային հանրության բոլոր անդամների հավաքական կամքը, և «հնգյակը» առանձնահատուկ պատասխանատվություն է կրում աշխարհում տիրող իրավիճակի, առաջին հերթին` գլոբալ հակամարտությունից խուսափելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Ընդ որում, Լավրովը համաձայնել է ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտությանը:

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների «խմբին»: Միջազգային հարաբերություններն արմատապես փոխվում են, և անիմաստ է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը, ասել է Թուրքիայի ղեկավարը:

Ամենից շատ դիտված