Խոշոր հրդեհ՝ Մասիսում․ բանջարեղենի կրպակը վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ՝ Մասիսում․ բանջարեղենի կրպակը վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:59 08-07-2023
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի քաղաքի 2-րդ թաղամասում՝ բանջարեղենի կրպակում, հրդեհ է բռնկվել։

Պարզվել է, որ այրվել է 25 շենքի հարևանությամբ գտնվող՝ Արթուր Ասատրյանին պատկանող բանջարեղենի կրպակը։ Ամբողջությամբ այրվել է բանջարեղենի երկթե կրպակի փայտե կառուցատարրերը, մոտակայքում գտնվող գեղեցկության սրահի օդորակիչը, մասամբ ջերմահարվել է սրահի կախովի առաստաղը (մոտ 2քմ)։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։