Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ
copy image url

Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

Արտաքին 1 տարի առաջ - 18:46 22-01-2024
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Նյու Յորք։ Նա մասնակցելու է Պաղեստինի հացով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա հունվարի 23-ին։ Գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Քննարկումների օրակարգում լինելու են Գազայի հարցը և Իսրայելի գործողությունները։