ԱԱԾ-ի դիմաց բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ վերջինը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու հայտնվել մայթին. shamshyan.com
copy image url

ԱԱԾ-ի դիմաց բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ վերջինը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու հայտնվել մայթին. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:42 21-01-2024
Երեկ՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմաց բախվել են 22-ամյա Ալբերտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Էդգար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Միքայել Նալբանդյանի արձանի առջև տեղադրված լուսակիրը, երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով չշահագործվող հեռախոսախցիկին և երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված