Կառուցվող էլիտար շենքում տղամարդը բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել. shamshyan.com
copy image url

Կառուցվող էլիտար շենքում տղամարդը բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:15 17-01-2024
Երեկ՝ հունվարի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի բակում տղամարդու դի կա

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շինհրապարակում՝ վերամբարձ կռունկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վերամբարձ կռունկը ապամոնտաժելիս մի քանի մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: