Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Մ․ Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող «Ֆուլլ-Շին» ընկերությանը պատկանող էլիտար կառուցվող շենքի շինհրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում «КамАЗ» մակնիշի ավտոկռունկը կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ը ստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պատվիրատու՝ «Էյջ Քնսալթ» ՍՊԸ
Տնօրեն՝ Սարգիս Համբարձումյան
ՀՎՀՀ՝ 01048338։
Կատարող՝ «Ֆուլլ-Շին» ՍՊԸ
Տեխնիկական հսկող՝ Վահան Գրիգորյան
Լիցենզիա՝ ՔՊԼ 17381
Տնօրեն՝ Դավիթ Մարտիրոսյան
ՀՎՀՀ 01037263
Լիցենզիա՝ ՔՊԼ 18705
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում