ՀՀԿ-ական նախկին մարզպետը նոր պաշտոն ունի․ Հրապարակ
copy image url

ՀՀԿ-ական նախկին մարզպետը նոր պաշտոն ունի․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:35 17-01-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հուլիսին նշանակվել է Լոռու գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն: Մինչ այդ «Գազպրոմի» Երեւանի գրասենյակում իրացման բաժնի պետն էր:

Նա փոխարինել նախկին է պետ Վարդան Բաղդասարյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբորը, ով կենսաթոշակի է անցել: Փաստորեն, «Գազպրոմում» ինքնուրույն կադրային քաղաքականություն են վարում եւ նախընտրում նախկիններին։