Ընձի գետին գցեցին կնոջս ու երեխայիս ներկայությամբ ու զարգեինգը. գյումրեցի տղամարդը՝ մաքսատան միջադեպի մասին
copy image url

Ընձի գետին գցեցին կնոջս ու երեխայիս ներկայությամբ ու զարգեինգը. գյումրեցի տղամարդը՝ մաքսատան միջադեպի մասին

Ներքին 1 տարի առաջ - 22:59 16-01-2024
Արդեն հայտնել էինք, որ գյումրեցի տղամարդը հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի։

Oragir.News-ը զրուցել է մաքսատան աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվածն Լևոն Գասպարյանի հետ։

«Գիշերվա 11-ի կողմերն էր, ընտանիքիս հետ Վրաստանից գուկայինք, ավտոյիս մեջ հերս էր, մեր հարևանը, երեխես ու կինս։ Մեզի համար սնունդ կբերեինք, ըբը թե չի կարելի, դուք արդեն 2-րդ անգամ կբերեք։ Մենք էլ ըսեցինք՝ ախպեր ջան, տարածներս կանֆետ ու կաղին է...մե խոսք խորատեմ ու ըդպես սկսվավ թաղի կռիվը...20-25 հոգով հասել են վրեքս, ընձի գետին գցեցին կնոջս ու երեխայիս ներկայությամբ ու զարգեինգը։ Եկանք տուն, գլուխս ցվագը ճնշումս էնքան բարձր էր՝ հասել էր 220-ի»,-ասում է Լևոն Գասպարյանը։

Գյումրեցի տղամարդն ասում է, որ մաքսատան աշխատողները հարվածել են անգամ իր ծեր հորը։

Նշենք նաեւ, որ դեպքից ժամեր անց ՊԵԿ-ը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ մասնավորապես ասվում է, որ քաղաքացիները եղել են ոչ սթափ վիճակում։

Մենք զրուցեցինք նաեւ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։

«ՊԵԿ-ը խախտել է բոլոր էթիկայի կանոնները, որովհետև ոչ մի դեպքում իրավունք չունի քաղաքացուն նման բնորոշում տալ, որովհետև ինքը տեղում հնարավորություն չունի ստուգելու տվյալ մարդու սթափությունը։ Եթե նման բնորոշում են տալիս, վիրավորում են ՀՀ քաղաքացուն, որովհետեւ պիտի կոնկրետ փաստ լինի, իսկ ՊԵԿ-ը նման հնարավորություն չունի։ Իրենք պիտի դիմեին ոստիկանություն և հարցը լուծեին, ոչ թե մարդուն գետին գցեցին ու ծեծեին»,-հայտարարեց Կարապետ Պողոսյանը։