27-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է «Ադանա» ռեստորանի պատին. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

27-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է «Ադանա» ռեստորանի պատին. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:53 15-01-2024
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Ն․-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ռեստորանի պատին և հայտնվել ռեստորանի տարածքում։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված