Երևանում ճակատ ճակատի բախվել են Hyundai Elantra-ները. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում ճակատ ճակատի բախվել են Hyundai Elantra-ները. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:23 22-10-2023
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում ճակատ ճակատի բախվել են 2 Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։