ԿԳՄՍ նախարարությունում նիստից հետո փաստաբան Կարո Ասատրյանը հայտնեց, որ հանձնաժողովին ու փոխնախարարին իրազեկել է դատարանների որոշումների մասին, մինչդեռ անակնկալ կերպով իրեն ներկայացվել է թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի ստորագրած ու կնքած փաստաթուղթ, որով «Գոյ» թատրոնը հրաժարվում է որպես փաստաբան իր ծառայություններից։
«Սա ազնիվ չէ։ Իրավաչափությունը կվիճարկենք դատարանում»,- ասաց նա։
Կարեն Սիմոնյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ իր լիազորությունները դադարեցվել են ապօրինի՝ առանց հիմնավորման։