Ուկրաինան հայտնում է Ռումինիայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների մեկնարկի մասին
copy image url

Ուկրաինան հայտնում է Ռումինիայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Արտաքին 1 տարի առաջ - 08:17 15-01-2024
Կիևը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ երկկողմ բանակցություններ է սկսել Ռումինիայի հետ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։

«Ուկրաինական կողմը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի մասնակցությամբ, երկկողմ բանակցություններ է սկսել Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ՝ երկկողմ անվտանգության համաձայնագիր կնքելու վերաբերյալ։

Ռումինիան դարձել է իններորդ երկիրը, որը երկկողմ բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ անվտանգության վերաբերյալ»,-ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7-ի երկրները Ուկրաինային սատարող հռչակագիր էին հրապարակել։ Սակայն դրանում նշված անվտանգության պարտավորությունները չեն նախատեսում իրականացման կոնկրետ ժամկետներ, ինչպես նախկինում տրված խոստումները՝ կապված դաշինքին Ուկրաինայի անդամակցության հետ։