Վրաստանում շարունակվում են ցույցերը՝ սրբապատկերների պղծման և վանդալիզմի դեմ

Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:52 14-01-2024
«Alt-Info» պահպանողական շարժումն իր կողմնակիցներին դուրս է բերել Թբիլիսիի փողոցներ։ Խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել հանրահավաք՝ կապված Սուրբ Երրորդության տաճարում Մոսկվայի Մատրոնայի սրբապատկերի պղծման հետ:

Սրբապատկերներից մեկում ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները նկատել են Ստալինի պատկերը։ Ընդ որում, այս հատվածում սուրբը պատկերված է հեռվում՝ հետևում նստած, իսկ Ստալինը անցնում է առաջ։

Սրբապատկերի վրա ներկ են լցրել, ինչը դատապարտում են «Alt-Info»-ի կողմնակիցները և պահանջում մեղավոր ճանաչել վանդալիզմի հեղինակներին՝ պատժելով նրանց օրենքի ողջ խստությամբ։ Ընդ որում, ներկը Ստալինի նկարին չի քսվել՝ պղծելով միայն Սուրբ Մատրոնայի սրբապատկերը։

Խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո «Alt-Info»-ի կողմնակիցները երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնով դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ գտնվում է Մոսկվայի Սուրբ Մատրոնայի սրբապատկերը։ Այժմ սրբապատկերն արդեն վերականգնվել է, ներկը լվացվել է, և հավատացյալները կարող են աղոթել։ Սրբապատկերի վրա, ձախ կողմում, ներքևի մասում, ի թիվս սրբի կյանքի մասին պատմող այլ 18 դրվագների, դեռևս տեսանելի է Ստալինի պատկերով մի հատված։