Ալավերդիում տեղի ունեցած կրակոցների կասկածյալը հայտնել է, որ Արեն Մկրտչյանը միջադեպին ներկա չի եղել. shamshyan.com
copy image url

Ալավերդիում տեղի ունեցած կրակոցների կասկածյալը հայտնել է, որ Արեն Մկրտչյանը միջադեպին ներկա չի եղել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:58 13-01-2024
Երեկ՝ հունվարի 12-ին, Lոռու մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսանդր Մելիքյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին:

Նա այս տարվա հունվարի 11-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և որպես կասկածյալ անցնում է դեկտեմբերի 29-ին Ալավերդիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով, որի ժամանակ նա իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել ենթադրյալ թիրախի՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանի ուղղությամբ և նշված վայրում կանգնած անձանց ուղղությամբ։

Կասկածյալը հերքել է նաև, որ կրակոցների ժամանակ նշված վայրում է եղել Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված