Ստեք, ինչքան կարող եք․ Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը․ փաստաբան
copy image url

Ստեք, ինչքան կարող եք․ Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 17:48 13-01-2024
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ստեփանավանի քպական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ:

Գագիկ Կարապետյանը իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա ով է ճիշտ, ով՝ սխալ:

Շտապ օգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապ օգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք ինչքան կարող եք»: