Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. հայտնի է ժամկետը. Ժողովուրդ
copy image url

Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. հայտնի է ժամկետը. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:23 12-01-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փետրվարին Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին: Պայքարն ավարտվեց, քանի որ պայքարող ռեկտորը չեզոքացված է, պայքարողները՝ մեկուսացած:

Իրադարձության նախապատմությունը հետևյալն է. 2022 թվականի հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման՝ կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ՝ վերջինի կազմում: Ուսանողները ոտքի կանգնեցին, դասադուլ արեցին , ռեկտոր Կարինե Հարությունյանը, կանգնած ուսանողների կողքին, պայքարեց, և բարձրացված աղմուկից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն իշխանության ձեռքը բուհերի վրա մնաց:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, սակայն ոչ մի կերպ մեկնաբանություն չտվեց. հարմար չէր խոսել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որի վերահսկողության տակ են գտնվում բարձրագույն կրթության հետ կապված հարցերը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից մեզ պատասխանեցին հետևյալը.

«Դեռևս 2023 հուլիսի 17-ին եղել է այդ առաջարկը՝ բուհերի խոշորացման վերաբերյալ, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը՝ մոտավորապես 6 ամիս, ժամանակ է տրվել բուհերին, որպեսզի բուհերը ներկայացնեն իրենց առաջարկները բուհերի խոշորացման գործընթացի մասին: Այս պահին Ձեր նշած հարցի վերաբերյալ ոչ մի համալսարանից առաջարկ չկա, բայց միանշանակ բուհերի խոշորացման օրակարգը կա: Գուցե մինչև տարվա վերջ առարկայական քննարկումներ լինեն, և նախագծեր լինեն, բայց այս պահին չկան»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում