Տեղի կունենա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը
copy image url

Տեղի կունենա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը

Ներքին 1 տարի առաջ - 19:51 10-01-2024
ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի՛ լրագրողներ,

հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը:
Նախարարը`

• կամփոփի 2023թ. իրականացված առողջապահական ծրագրերի և միջոցառումների արդյունքները

• կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման, բուժաշխատողների կարիքների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները

• կպատասխանի լրագրողների հարցերին:

Ասուլիսը կկայանա «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի կոնֆերանս սրահում (Հանրապետության 48):

Խնդրում ենք մասնակցությունը հաստատել նամակով` [email protected] հասցեին մինչև հունվարի 11-ը` ժամը 17:00-ն:

Շնորհակալություն համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։