Արդեն չեմ էլ հիշե՝ երբվանից եմ էս գործի մեջ, բայց կռնամ ըսեմ, որ հեչ բան էլ ըսքան չէր կռնա իմս էղներ. գյումրեցի կոշկակարի պատմությունը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 04-01-2024
Հովհաննես Խաչատրյանը կամ վարպետ Հովասը այն կոշկակարներից է, ում Գյումրիում բոլորն են ճանաչում. նախ որպես լավ ձեռք ունեցող մարդ և նաև հումորով մարդ։

Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցի կոշկակարն ասում է`գիդես սաղ կյանք կոշիկ եմ վերանորոգե՞լ, վախտին ըմբես կոշիկներ կկարեի, որ ինչխոր մատ ու եղունգ կպած չեղներ։

«Արդեն չեմ էլ հիշե՝ երբվանից եմ էս գործի մեջ, բայց կռնամ ըսեմ, որ հեչ բան էլ ըսքան չէր կռնա իմս էղներ։ Էս գործին էլ պտի նվիրվիր ու քեզնից բանմ դնես մեջը »,-ասում է գյումրեցի կոշկակարը։

Հովհաննես Խաչատրյանը սրտնեղում է, որ այսօր տեղական արտադրանքը այնքան էլ մեծ սպառում չունի, բացի այդ՝ կոշկակարությունով հետաքրքրվողներն էլ են քիչ։ Ասում է`չնայած կոշկակարություն անելով դժվար էլ կարողանաս տուն պահել։

Մանրամասները`տեսանյութում