Մերուժան Սաֆարյանին Գյումրիում շատերն են ճանաչում։ Համեստ ու բոլորին ժպտացող երիտասարդը Գյումրիի տիկնիկային թատրոնում է աշխատում։ 27-ամյա դերասանը նախքան զրույցը սկսելը պատմում է, թե ինչպես սիրահարվեց թատերական աշխարհին։
Խոստովանում է, որ դպրոցական տարիներին ընկերոջից է ոգեշնչվել, ով այդ տարիներին սովորում էր թատերական ինստիտուտում։ Հետո, ասում է, հերիք է մի անգամ լինես թատերական աշխարհում ու վերջ, էլ հետ դառնալ չկա։
Մերուժանի որոշումը հստակ էր՝ դերասան է դառնալու։ Տղայի որոշումը ընտանիքում միանշանակ չի ընդունվել։
Oragir.News-ի հետ զրույցում երիտասարդ դերասանն ասում է՝ հայրը դեմ չէր, բայց մայրիկին համոզելը ավելի բարդ էր։ Մերուժանի ծնողները այլ ապագա էին պատկերացրել տղայի համար։
Դերասանն ասում է՝ ծնողներս չգիտես ինչու ուզում էին, որ ոսկերիչ դառնամ, բայց թատրոնն էր ինձ ձգում։
Մանրամասները՝ տեսանյութում։