ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Kia-ն ու Ford-ը․ ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է խաչմերուկի լուսակիրը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Kia-ն ու Ford-ը․ ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է խաչմերուկի լուսակիրը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:53 04-01-2024
Դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազգային ժողովի հարևանությամբ Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Կարեն Ավետիսյանի վարած Kia մակնիշի և 22-ամյա Ժորժ Գոգորյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։