Սևանա լճից 18 ձկնորսական ցանց է դուրս բերվել
copy image url

Սևանա լճից 18 ձկնորսական ցանց է դուրս բերվել

Ներքին 1 տարի առաջ - 14:43 30-12-2023
Դեկտեմբերի 29-ին Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում 23 կգ սիգ է եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ»,- ասված է հաղորդագրությունում։

Ձկնորսական ցանցերը դուրս են բերվել «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների շրջանակում։

Հիշեցնենք` սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։