Երթևեկության հետ կապված մկարևոր նորամուծություն ենք սպասում առաջիկայում, ըստ որի՝ նոր համարանիշերը պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն: Կարծում եմ, ընդհանրապես, և՛ նոր, և՛ հին, և՛ զրոներով, և՛ առանց զրոների համարանիշերի դեպքում կարող ենք էդ փոփոխությունն անել: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նաև հավելեց, որ էլեկտրոնային աճուրդները պետք է լինեն իրական. «Պետք է վաճառվի առաջարկված ամենաթանկ գնով»:
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2024թ-ի փետրվարի 1-ից։