15 խորհրդատուն մի քիչ քի՞չ չէ. ընդդիմադիրը հեգնեց ՔՊ-ին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:30 26-12-2023
15 խորհրդատուն մի քիչ քիչ չի՞, գուցե 25 կամ 35 լինե՞ր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը՝ դիմելով նախագիծը ներկայացնող՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Միլենա Այդինյանին։

Այդինյանն էլ արձագանքեց, որ այդ մոտեցումը նորարար է, նոր ընդունված տարբերակ է. «Բոլոր միջազգային կառույցներում, առաջադեմ կազմակերպություններում ներգրավում են նեղ մասնագետների: Մենք որպես համայնքային ծառայողներ, շատ հաճախ, սահմանափակում ենք ունենում մասնագիտական գիտելիքներով այն մարդկանց ներգրավելու հարցում, որոնք իրականացնելու են կետային աշխատանք եւ բարձրացնելու են մեր արդյունավետությունը: Ես գտնում եմ, որ 15 խորհրդատու ունենալը շատ նորմալ թիվ է՝ հաշվի առնելով մեր թվաքանակը, մեր կատարած աշխատանքի ծավալը, արդյունքները: Վստահեցնում եմ, որ դեռ պակաս է, առավել չի»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում