Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ՝ 3 վագոնով

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:25 25-12-2023
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը:

Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծեց` գիծ է դուրս բերվել 2857 գնացք։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց՝ եթե նորն է դուրս բերվել գիծ, ինչո՞ւ է թիվը նույնը մնում։

«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- պատասխանեց Սեդրակյանը։

Ավինյանն էլ առաջարկեց փոխել զեկուցման ձևը և զեկուցել ոչ թե գնացքների, այլ վագոնների քանակը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում