Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:15-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Աշխաբադի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց, ճակատ ճակատի բախվել Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։