«Պատմական» ռեկորդներ․ Փաստ
copy image url

«Պատմական» ռեկորդներ․ Փաստ

Մամուլ 1 տարի առաջ - 08:57 23-12-2023
«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարության նիստերը գնալով «աննախադեպ» են դառնում. այս մասին են վկայում օրեցօր մեծացող օրակարգն ու այնտեղ ներառված հարցերի «գերգաղտնի» լինելը։ Մեր տեղեկություններով, կառավարության տարեվերջյան նիստում նախատեսվող հարցերը բավական շատ են (իսկ նախօրեի նիստում պատմական ռեկորդ էր՝ 90 հարց, որից զեկուցվեց 3-ը)։ Ինչպես հայտնում է թերթի կառավարական աղբյուրը, նիստից առաջ տեղի ունեցող «կոմիտեներում» լուրջ «բազարներ» են տեղի ունեցել։

Մեր տեղեկություններով, մի շարք նախագծեր ուղղակի զոռբայավարի ներառվել են օրակարգ, որի հետ մի քանի գերատեսչություններ ոչ միայն վերապահումներ են ունեցել, այլ ուղղակի մեծ խնդիրներ են արձանագրել, ինչպես նաև իրավական ու ընթացակարգային բացթողումներ։ Այդուամենայնիվ, կիսատ-պռատ մի շարք նախագծեր «անցել» են նախորդ նիստում, մի քանի տասնյակն էլ կընդունվեն հաջորդ շաբաթ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում