Ո՞վ ձեզ ստիպեց կամ հուշեց ԿԸՀ-ի մասին փոփոխություն բերել, ԿԸՀ-ում տեղյա՞կ են. Նազարյանը՝ Դավոյանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:57 19-12-2023
ԱԺ-ում այսօր քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Արփինե Դավոյանի և Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն։ Առաջարկվող փոփոխությամբ ՝ կուսակցությունների և նախընտրական դաշինքների ֆինանսական գործողությունների վերահսկման լիազորությունների տարանջատում է մտցվում: Այսինքն՝ նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական միջոցները պետք է ստուգի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դիմելով նախագծի հեղինակին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ՝ ո՞վ է հուշել ՔՊ-ական պատգամավորներին նման նախագիծ բերելու, և առհասարակ, ԿԸՀ-ում տեղյա՞կ են դրանից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված